Օգնականները անջատել են Բայդենի խոսափողը, երբ նա կատակել է Աֆղանստանի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է Աֆղանստանում մնացած ամերիկացի քաղաքացիների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի նախագահին հարցրել են, թե ինչպես կվարվի, եթե ամերիկյան զինվորները տարհանման վերջնաժամկետից հետո (օգոստոսի 31) մնան թալիբների կողմից գրավված երկրում: Ի պատասխան՝ Բայդենը ծիծաղել է եւ ինչ-որ բան պատասխանել լրագրողին, սակայն ասուլիսի հեռարձակված տեսագրությունում այդ պահին ձայնը կորել է: Ինչպես հայտնում է RT հեռուստաալիքը, պետության ղեկավարն ասել է. «Դու կլինես առաջինը, ում ես կզանգեմ»:
Նախագահի այս վարքագծին կտրուկ է արձագանքել Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոնի Ջեքսոնը: Նա պետության ղեկավարին «հիվանդ» է անվանել եւ պահանջել անհապաղ հրաժարական տալ:
«Հիվանդ։ Երբ Բայդենին հարցրեցին, թե ինչ կանի, եթե օգոստոսի 31-ից հետո ամերիկացիները մնան Աֆղանստանում, նա ծիծաղեց, իսկ նրա համակարգողները անջատեցին ձայնը: Սա նրա համար մի մեծ կատակ է: Սա ծիծաղելի չէ: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- գրել է նա Twitter-ում: