Դիեգո Սիմեոնեի որդին կխաղա Վերոնայի կազմում
Իտալական «Կալյարիի» հարձակվող Ջեովանի Սիմեոնեն, որը «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է, 2021/21 մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Վերոնայի» կազմում:
Վարձավճարը կազմել է 1 մլն եվրո. իսկ մրցաշրջանի վերջում «Վերոնան» տրանսֆերը 12 մլն եվրոյով գնելու առաջնային իրավունք կունենա:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում Սիմեոնեն դարձել է 6 գոլի հեղինակ: Նախկինում հաղորդվում էր, որ 26-ամյա հարձակվողը կարող է տեղափոխվել ռուսական «Զենիթ»: