Մայր ու դուստր՝ հարևաններ. Լոս Անջելեսում ավարտին է մոտենում Քրիս Ջեների և Քլոե Քարդաշյանի՝ կողք-կողքի տեղակայված առանձնատների կառուցումը (լուսանկարներ)
Քարդաշյանները երկու նոր առանձնատուն են կառուցում Լոս Անջելեսի Հիդեն Հիլզ թաղամասում: Ընդհանուր 37 մլն դոլար արժողությամբ կալվածքում տեղակայված տները պատկանելու են Քլոե Քարդաշյանին և մորը՝ Քրիս Ջեներին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նոր արված լուսանկարներից դատելով՝ տների կառուցումը գրեթե մոտեցել է ավարտին, թեև տարածքում դեռևս աշխատանքներ իրականացնողներ կան:
Տներից յուրաքանչյուրը կառուցվել է ժամանակակից ֆերմային բնորոշ կալվածքի տեսքով և ունի մոտ 1000 քառ. մետր տարածք: Նշվում է, որ Ջեների տան տանիքին արդեն արևային վահանակներ են տեղակայվել: