Թուրքիան ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆղանստանից իր զինվորական ուժերը ետ է վերադարձնում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էրդողանն ընդգծել է, որ Աֆղանստանում գործընթացների ապագան կորոշվի ոչ թե խոսքերով, այլ թալիբների գործողություններով:
«Աֆղանստանում կայունության ապահովումը հատուկ նշանակություն ունի: Այս նպատակին հասնելու համար Անկարան կշարունակի սերտ երկխոսությունը Աֆղանստանի բոլոր կողմերի հետ»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան, որպես երկիր, որն իր դռները բացել է ավելի քան 5 միլիոն փախստականների և միգրանտների առջև, ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը: