Իրանի նախագահն անցկացրել է երկրի նորակազմ կառավարության առաջին նիստը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի անցկացրել է երկրի նոր կառավարության առաջին նիստը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը:
Նիստի ընթացքում հայտարարվել է ազգային կառավարության ղեավարության հռչակագրի ընդունման մասին, որը պարտավորվում են ստորագրել բոլոր նախարարները: Փաստաթուղը 10 կետ է ներառում, որոնց պետք է հավատարիմ մնա կառավարությունը: Այդ կետերի շարքում ընգրկվել են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայությունը և մարդկանց պահանջները որպես առաջնահերթություն դիտարկելը իշխանությունների կողմից որոշում կայացնելիս:
Չորեքշաբթի իրանական խորհրդարանը վստահություն է հայտնել նոր կառավարությանը, որը ներկայացվել էր նախագահի կողմից: