Մեգանն ու Հարին իրենց սկանդալային հարցազրույցում բացահայտել են, թե թագավորական ընտանիքի որ անդամն է մեկնաբանություն արել իրենց որդու մաշկի հնարավոր գույնի մասին
Սասեքսի դուքս և դքսուհի Հարին և Մեգանն Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, ենթադրաբար, հայտնել են թագավորական ընտանիքի այն անդամի անունը, որը ռասիստական մեկնաբանություններ էր արել դեռևս լույս աշխարհ չեկած Արչիի մաշկի գույնի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, զույգի կենսագրության նոր թողարկված հատվածում նշվում է, որ վերջիններս կիսվել են այդ տեղեկությամբ ամերիկացի հաղորդավարուհու հետ: Այս մասին նախօրեին է հայտնի դարձել:
Այնուամենայնիվ, Մեգանը Ունֆրիին հայտնել է, որ տվյալ անձնավորության ինքնության բացահայտումը կարող է «վնաս հասցնել նրան»:
Աղբյուրի տվյյալներով՝ կենսագրական նյութերում խոսվում է նաև թագավորական ընտանիքի հետ ամուսինների հարաբերությունների ներկա փուլի մասին: Նշվում է, որ արքայանզ Ուիլյամը «կատաղած» էր հարցազրույցի թողարկմամբ:
Հիշեցնենք, որ Հարիի և Մեգանի սկանդալային հարցազրույցը հրապարակվել էր մարտին, որի ժամանակ դքսուհին բացահայտել էր, որ թագավորական ընտանիքում մտահոգություն էին հայտնում իրենց առաջնեկի մաշկի հնարավոր մգության վերաբերյալ: Ներակայում Մեգանն ու Հարին բնակվում են ԱՄՆ-ում և մեծացնում են իրենց երկու զավակին: Որդուց բացի զույգը մեկ դուստր էլ ունի: