«Հաղթանակս ուզում եմ նվիրել հայ զինվորներին». Սարո Գևորգյանը` «Նոր Ալիք 2021»-ի բեմից (Տեսանյութ և ֆոտոշարք)
Օգոստոսի 25-ին Սոչիում կայացավ «Նոր Ալիք 2021»-ի ամփոփիչ համերգը, որի ընթացքում տարբեր մրցանակներ հանձնվեցին մասնակիցներին, ու պաշտոնապես հայտարարվեց հաղթողի անունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մրցույթը 267 միավորով հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը` դառնալով բոլոր երեք մրցութային համերգների առաջատարը:
Տեսանյութը և գրառումը՝ այստեղ:
Որպես հաղթող՝ Սարոն ստացել է խորհրդանշական մրցանակն ու 3 ու կես միլիոն ռուբլի գումարային պարգեւ:
Մրցանակը ստանալիս` երգիչը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին ու ժյուրիի անդամներին, իսկ վերջում խոնարհվել ու հավելել` «Այս հաղթանակս ուզում եմ նվիրել մեր հայ զինվորներին»:
Ավելի վաղ` հաղթանակից հետո Սարոյի նշել էր, որ հուզմունքից զատ` մեծ պատասխանատվություն էր զգում` քաջ գիտակցելով, որ Հայաստանը հաղթանակների կարիք ունի` հատկապես այս շրջանում.
«Վերջին շրջանում մեծ էր հուզմունքս, որովհետեւ ես ցանկանում էի հաղթանակ նվիրել մեր երկրին երգի բնագավառում, ու իմ ուսերին զգում էի այդ մեծ պատասխանատվությունը, բայց այդ զգացողությունը, կարծես, ավելի շատ օգնում ու ուժ էր տալիս ինձ»,-հավելել էր նա: