Նմանակելով մայրիկին. Բիլլի Այլիշը զարմացրել է նոր սանրվածքով (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի երգչուհի Բիլլի Այլիշը երկրպագուներին զարմացրել է նոր կերպարով՝ ներկայանալով նոր սանրվածքով, որով նմանակել է իր մայրիկին:
Ինչպես գրում է Корреспондент-ը, 19-ամյա երգչուհին լուսանկար է հրապարակել իր Instagram-ի «Սթորիզ» բաժնում: Նա հրապարակել է իր լուսանկարը, ապա մայրիկի՝ Մեգգի Բերդի արխիվային լուսանկարը երիտասարդ տարիներին:
Հրապարակված կադրերում երևում է, որ վերջինս կրկնօրինակել է մայրիկի սանրվածքը: Երկրպագուները մեկնաբանություններ են արել՝ նկատելով, որ նա այդպիսով փորձել է ձերբազատվել վնասված վարսերից: Մի մասին էլ դուրս է եկել նոր սանրվածքը: