Մարիոն Կոտիյարը Սան Սեբաստյանում (Իսպանիա) անցկացվող կինոփառատոնի շրջանակում արժանացել է «Դոնոստիա» մրցանակին կինոարվեստում ունեցած ավանդի համար
Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը Սան Սեբաստյանում (Իսպանիա) անցկացվող կինոփառատոնի շրջանակում արժանացել է «Դոնոստիա» մրցանակին կինոարվեստում ունեցած ավանդի համար:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մրցանակը նրան կհանձնվի սեպտեմբերի 17-ին մրցույթի բացման արարողության ժամանակ:
Ավելի վաղ ժյուրին որոշում էր կայացրել այդ մրցանակը հանձնել ամերիկացի դերասան Ջոնի Դեփին: Վերջինիս մրցանակը կհանձնվի սեպտեմբերի 22-ին: Սակայն այս որոշումը որոշակի դժգոհություններ է առաջ բերել լրագրողների և կինոգործիչների շրջանում: Բողոքի ալիքի պատճառը դարձել է դատավարությունը, որում հայտնվել էր դերասանը:
Անցյալ տարի Լոնդոնի Գերագույն դատարանում լսումներ էին անցկացվում Դեփի հայցով՝ ընդդեմ Sun պարբերականի, որը 2018 թվականին հոդված էր հրապարակել՝ նշելով, որ դերասանը ծեծի է ենթարկել իր նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին: Հիշեցնենք, որ դերասանուհին վերջինիս մեղադրել էր իր նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու մեջ: