Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի ԺՊ-ի պաշտոնից. Այդ պաշտոնին նշանակվել է Արտյոմ Սմբատյանը
Վարչապետի որոշմամբ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ռաֆիկ Մաշադյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Վարչապետի որոշմամբ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։