Տավուշում իրար են բախվել «Volkswagen»-ը և «ГАЗель»-ը. 6 վիրավոր տեղափոխվել է «Իջևան» ԲԿ (Լուսանկարներ)
Oգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Volkswagen և մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկներն ու քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը սպասարկում է Վանաձոր-Իջևան երթուղին։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի