5 հորմոն, որոնք ձեզ ստիպում են գիրանալ. ինչպես դադարեցնել
Քաշի ավելացման պատճառ կարող են դառնալ գենետիկ նախատրամադրվածությունը, սթրեսը, կենսակերպը, տարիքը, հորմոնալ անհավասարակշռությունը:
Ավելորդ քաշից ազատվելը բավական բարդ է: Եթե ճիշտ եք սնվում, բայց ավելորդ կիլոգրամներն այդպես էլ չեն հեռանում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Քաշի ավելացման պատճառ կարող են դառնալ գենետիկ նախատրամադրվածությունը, սթրեսը, կենսակերպը, տարիքը, հորմոնալ անհավասարակշռությունը: Fabiosa.com-ը ներկայացրել է 5 հորմոն, որոնք կարող են քաշի ավելացման պատճառ դառնալ:
Վահանաձև գեղձի հորմոններ: Վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, որոնք մասնակցում են մի շարք օրգանների աշխատանքին: Եթե այս գեղձն անհրաժեշտ քանակով հորմոններ չի արտադրում, քաշը կարող է ավելանալ: Կարևոր է ժամանակին ախտորոշել խնդիրն ու համապատասխան բուժում ստանալ:
Ինսուլին: Արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից: Ռաֆինացված մթերքի, արագ նախաճաշերի, քաղցր հյութերի, ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի զարգացման և ճարպակալման: Այս խնդիրը ևս բժշկական միջամտության կարիք ունի:
Գրելին՝ «քաղցի հորմոն»: Այն պատասխանատու է ախորժակի, էներգիայի բաշխման համար: Գրելինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել քաշի ավելացման: Այս հորմոնի մակարդակի հավասարակշռման համար խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաև՝ հետևել այս խորհուրդներին՝
ֆիզիկական ծանրաբեռնվածություն
կերեք յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ՝ փոքր չափաբաժնով
թարմ բանջարեղեն և մրգեր օգտագործեք
ուտելուց 20 րոպե առաջ մի բաժակ ջուր խմեք
սպիտակուց պարունակող մթերք օգտագարծեք:
Կորտիզոլ: Այս հորմոնը գերազանցապես սինթեզվում է սթրեսային իրավիճակներում, դեպրեսիայի դեպքում: Պասիվ կենսակերպն ու սխալ սնունդը կարող են հանգեցնել արյան մեջ կորտիզոլի մակարդակի անհավասարակշռության և որպես հետևանք՝ քաշի ավելացման: Դիմեք մասնագետի՝ խնդրի պատճառները վեր հանելու և այն լուծելու համար, ինչպես նաև հետևեք այս խորհուրդներին՝
բավարար քանակով քնեք
հանգստացեք, ժամանակ անցկացրեք ընկերների, ընտանիքի հետ
հրաժարվեք տապակած մթերքի օգտագործումից
հրաժարվեք ալկոհոլից:
Էստրոգեն: Այս հորմոնը սինթեզվում է ձվարաններում: Դրա բարձր մակարդակը ևս կարող է ավելորդ քաշի առաջացման պատճառ դառնալ: Դիմեք մասնագետի օգնությանը, ինչպես նաև.
խուսափեք ալկոհոլից
պարբերաբար սպորտով զբաղվեք
սննդակարգից բացառեք ռաֆինացված ճարպերը
թարմ միրգ և բանջարեղեն օգտագործեք: