Ինչպես պետք է կինը ոգեշնչի տղամարդուն
Կինը նպաստում է սիրելի տղամարդու հաջողությանը։ Կինն իր ջերմությամբ, հոգատարությամբ ու սիրով էներգիա է փոխանցում տղամարդուն, իսկ տղամարդն այդ էներգիան վերածում է բարգավաճման, հաջողության ու հարստության։ Տղամարդուն ոգեշնչելը պետք է սովորել, բայց ամենագլխավորն այդ հարցում բնականությունը, թեթեւությունն ու խաղն է։
Եվ այսպես, ինչպես է պետք ոգեշնչել տղամարդուն:
1. Ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա, չփորձելով փոխել նրան
Ընդունելով նրան՝ դուք ընդունում եք ինքն իրեն հավատարիմ մնալու նրա իրավունքը։ Ազատվեք այն մտայնությունից, թե դուք տղամարդուց լավ գիտեք ինչ-որ բաներ, որ նրանից խելացի եք։ Նրան ազատություն տվեք։ Մի փորձեք կատարելագործել նրան։ Ընդունելով նրան՝ դուք ցույց եք տալիս, որ ընդունում եք նրա բոլոր թերություններն ու արժանիքները։
2. Գնահատել նրա դրական կողմերը, այն ինչ նա անում է հանուն ինձ
Տղամարդուն գնահատելը նշանակում է հարգել նրա արժանիքները ու լինել շնորհակալ այն ամենի համար, ինչ նա անում է ձեզ համար։ Մտածեք, թե ինչը կարող եք գնահատել ձեր տղամարդու մեջ։ Բնավորության գծեր, հատկանիշներ, ունակություններ։
Եթե հիմա ձեր ամուսնու մեջ գնահատման արժանի ոչինչ չեք տեսնում, վերհիշեք անցյալը։ Հիշեք, թե ինչով է նա ձեզ դուր եկել ծանոթության ժամանակ, ինչով է գրավել ձեր ուշադրությունը, որ արարքներով է առաջացրել ձեր հիացմունքը կամ երախտագիտությունը։
3. Հիանալ նրա առնականությամբ
Հոգու խորքում տղամարդը ցանկանում է կնոջ մեջ տեսնել հիացմունք իր տղամարդկային արժանիքներով, տաղանդներով, ձեռքբերումներով, գաղափարներով, առնականությամբ եւ այլն։ Տղամարդու համար շրջապատի հիացմունքը կենսականորեն կարեւոր է։ Ինչպես կնոջ համար՝ սերը։ Տղամարդը պատրաստ է այդ հիացմունքը ստանալ ցանկացած աղբյուրից, բայց հատկապես արժեքավոր կլինի այն սիրելի կնոջից ստանալը։
4. Հետեւել ամուսնուն, ընդունել նրա հեղինակությունը
Վստահել նրան ու նրա որոշումներին։ Դա բարդ է, երբ մենք մայրական զգացմունքներով առաջնորդվելով՝ համարում ենք, թե ամեն ինչ տղամարդուց լավ գիտենք ու կարող ենք ինքներս նրան խորհուրդներ տալ։ Վստահեք տղամարդուն, հավատացեք, որ նա կարող է ճիշտ որոշում կայացնել։ Նրա որոշումն ու տեսակետը դժվար թե համընկնեն ձերի հետ, բայց դա չի նշանակում, որ դրանք սխալ են։
5. Թույլ տվեք նրան լինել առաջնորդ, կերակրող ու պաշտպան
Առաջնորդի, պաշտպանի ու կերակրողի դերը տղամարդու դերն է, դա նրա իրավունքն ու նրա առավելությունն է։ Երբ դուք ներքուստ 100 տոկոսով վստահ եք, որ ընտանիքը պետք է տղամարդը պահի ու կերակրի, նա հենց այդպես էլ կանի։ Դուք պարզապես կդադարեք անել դա ու տղամարդուն կփոխանցեք այն դերը, որը հենց նրան է պատկանում, միաժամանակ կբավարարեք իրեն անհրաժեշտ զգալու նրա պահանջը։
Եթե դուք սկսեք բարձրացնել տղամարդու առնականությունը, նա ինքնաբերաբար կսկսի առաջ շարժվել, աճել, հաջողության հասնել, լավ գումար վաստակել։ Իսկ տղամարդու առնականւթյունը բարձրացնելու համար, նախ պետք է ինքներդ ձեր կանացիությունը բարձրացնեք։