Լիլիթ Մակունցի եղբայրը պաշտոն է ստացել Կառավարությունում․ Iravaban.net
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Վահե Մակունցին իր օգնական նշանակելու որոշում է կայացրել։ Նշանակումը կատարվել է այսօր՝ օգոստոսի 24-ին։
Iravaban.net-ը գրում է, որ ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ Վահե Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է։
Ըստ Լիլիթ Մակունցի պաշտոնական կենսագրական տվյալների՝ նա ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին Երևանում:
Հիշեցնենք, որ Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեց օգոստոսի 2-ին։ 7-րդ գումարն Ազգային Ժողովում նա ղեկավարում էր «Իմ քայլը» խմբակցությունը: