Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելու մասին լուրերը պարզաբանում է Արման Ինջիղուլյանը
Չէ, որ կոնկրետ երրորդ երկիր գնալու հստակ ոչ մի բան չկա, ուղղակի սովորական նամակների փոխանակություն է: Տարածված այն տեղեկության վերաբերյալ, թե հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել, Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը:
Նա տեղեկացրեց, որ ստացել են սովորական նամակ մյուս նամակների նման. «Այսօր ստացել ենք սովորական մի նամակ` հին նամակների նման. ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք»:
Երրորդ երկիր տեղափոխվելու լուրերի տարածման վերաբերյալ Արման Ինջիղուլյանն ասաց. «Ամեն մեկը մի բան գրում է, էլի, ամեն մեկը մի բան խոսում է, երևի, որ ուշանում է, դրանից են եզրակացություն կազմում: Երրորդ երկիր գնալու մասին խոսք կա, բայց որևէ հստակ տեղեկություն ու որոշված բան չկա»: