Թուրքերը քաղաքական ապաստան են խնդրում Հունաստանից
Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ Թուրքիայի ութ քաղաքացիներ փոքրիկ առագաստանավով ժամանել են Հերակլիոնից հարավ գտնվող նավահանգիստ: Նրանց թվում կան զինվորներ, որոնք ենթադրաբար ուղևորվում են Ֆրանսիա:
Ըստ ազգային հեռարձակող ERT-ի՝ ութ թուրք քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանից:
Թուրքիայից փախչելիս՝ նավակը վնասվել է, եւ հույն ձկնորսները, արձագանքելով աղետի ազդանշանին, այն քարշ են տվել անվտանգ տարածք առափնյա բնակավայրում:
Հերակլիոնի նավահանգստի վարչակազմի աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացիներին, իսկ գործի նյութերի պատրաստումն արդեն ընթացքի մեջ է: