ԱՄՆ-ն անվճար կորոնավիրուսի դեմ 110 մլն դեղաչափ պատվաստանյութեր է ուղարկել այլ երկրներ
Միացյալ Նահանգներն անվճար ամբողջ աշխարհի այլ երկրներ Է ուղարկել կորոնավիրուսի դեմ շուրջ 110 միլիոն դեղաչափ պատվաստանյութեր, դրանցից 23 միլիոնը՝ Հարավ - արեւելյան Ասիայի պետություններ: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Սինգապուրում հանդես գալով Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի հայացքների մասին զեկույցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«(Կորոնավիրուսի) համավարակը խնդիր Է, որը սահմաններ չգիտե: Երբ նախագահ (Ջո) Բայդենը եւ ես զբաղեցրեցինք մեր պաշտոնները, ասում Էինք, որ ոչ միայն պետք Է պատվաստել մեր երկրի բնակիչներին, այլեւ պետք Է ստեղծել անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութերի պաշարներ ամբողջ աշխարհի համար»,- ասել Է Հարիսը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհին Է ուղարկել 110 միլիոն դեղաչափ, որից Հարավ - արեւելյան Ասիայի երկրներ՝ 23 միլիոն»: «Խոսքը վերաբերում Է անվճար պատվաստանյութերին»,- ճշտել Է փոխնախագահը:
Հարիսը նաեւ նշել Է, որ Միացյալ Նահանգները «մտադիր Է ձգտել առողջապահության համաշխարհային համակարգի ամրապնդման, ինչպես նաեւ պայքարել նոր վիրուսների դեմ, որոնք կարող են հայտնվել ապագայում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: