Փարիզի Պանթեոնում առաջին անգամ սեւամորթ կնոջ կհուղարկավորեն
Ամերիկա-ֆրանսիական երգչուհի, դերասանուհի եւ պարուհի Ժոզեֆինա Բեյքերը կհուղարկավորվի Փարիզի Պանթեոնում: Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, նա կլինի առաջին սեւամորթ կինը, ով կարժանանա այս պատվին: Հայտնի է, որ մոխիրը տեղափոխելու նախաձեռնությունը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, փոխանցում է Gazeta-ն:
18-րդ դարի վերջից Պանթեոնը եղել է Ֆրանսիայի նշանավոր անհատների հուղարկավորության վայրը: Մասնավորապես, այնտեղ թաղված են Վալտերը, Ժան-Ժակ Ռուսոն եւ Վիկտոր Հյուգոն: Միեւնույն ժամանակ, Բեյքերը կլինի միայն հինգերորդ կինը (եւ առաջին դերասանուհին), որը թաղված է գերեզմանոցում:
Ծնունդով ԱՄՆ-ից Ժոզեֆինա Բեյքերը 1920-ականների կեսերին է տեղափոխվել Ֆրանսիա: Նա հայտնի է դարձել Ելիսեյան դաշտերում գտնվող թատրոնում իր ելույթների շնորհիվ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեյքերը, ով Դիմադրության շարժման անդամ է եղել, սոցիալական հավաքույթներին տեղեկություններ է հավաքել գերմանացի պաշտոնյաներից: Բացի այդ, դերասանուհին ԱՄՆ-ում ռասիզմի դեմ պայքարի մարտիկ է եղել։ Բեյքերը մահացել է 1975 թվականին, այն ժամանակ նրան Մոնակոյում են թաղել: