Աֆղանստանցի փախստականը ծննդաբերել է գերմանական ավիաբազայում վայրէջք կատարած օդանավում
Աֆղանստանցի փախստական կինը ծննդաբերել է Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում վայրէջք կատարելուց հետո: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ինչպես նշվում է ԱՄՆ օդային փոխադրումների ավիացիոն հրամանատարության թվիթերյան հաղորդագրության մեջ, կինը սկսել է ծննդաբերել ԱՄՆ օդուժին պատկանող տարհանման ինքնաթիռում: Նրան օգնություն է ցույց տվել 86-րդ խմբի բժշկական ծառայության անձնակազմը:
Երբ ծննդկանի մոտ բարդացումներ են ի հայտ եկել, որոշում է կայացրել վայրէջք կատարել՝ նրա կյանքը փրկելու համար: Ներկա պահին մայրն ու դուստրը հիվանդանոցում են գտնվում: Բժիշկները նրանց վիճակը լավ են գնահատում: