Կրասնոդարում մահացած են գտել քրեական հեղինակություն Օտարի Կուբլաշվիլիին
ՌԴ Կրասնոդար քաղաքում մահացած են հայտնաբերել Օտարի Կուբլաշվիլի անունով հայտնի քրեական հեղինակությանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ շրջանային վարչությանը, ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում:
«41-ամյա տղամարդու հանկարծակի մահվան գործով Կրասնոդարում ստուգումներ են իրականացվում: Մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գործակալության աղբյուրն արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել է, որ խոսքը քրեական հեղինակություն Օտարի Կուբլաշվիլիի մասին է: