Նյու Յորքին է մոտենում Հենրի փոթորիկը․ արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել
Ամերիկյան Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ քաղաքին է մոտենում Հենրի փոթորիկը, Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Twitter-ում հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
Հենրին առաջին կարգի փոթորիկներին է դասվում, ինչը նշանակում է, որ քամու արագությունը մոտ 128 կմ/ժ է: վատ եղանակի պատճառով իշխանությունները այցելուների համար փակել են նաև Ազատության արձանը:
«Ես արտակարգ դրություն հայտարարեցի Հենրի փոթորկի պատճառով։
Մոբիլիզացվել են ազգային գվարդիայի 500 զինծառայողներ, իսկ նահանգի ռեսուրսները պատրաստվել են փոթորկին արձագանքելու համար»,- գրել է նա։
ԱՄՆ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնում նշում են, որ Հենրին շարժվում է դեպի հյուսիս-արևելք: