Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ (լուսանկարներ)
Թուրքիայի Շանլըուրֆա(Ուրֆա) շրջանի Գերմուշ գյուղում գտվող պատմական հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ:
Ինչպես գրում է ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «urfadabugun.com» լրատվական կայքին, եկեղեցին 10 տարի առաջ վերականգնվել է հայերի կողմից և 3 տարի առաջ պետք է բացվեր զբոսաշրջիկների առջև:
Ըստ աղբյուրի' չնայած նրան, որ եկեղեցու մուտքին կախված է հուշարձանի մասին պատմող եռալեզու ցուցանակ, եկեղեցու ներկայիս վիճակը շատ հեռու է զբոսաշրջային վայր լինելուց:
«Գերմուշ գյուղը հայերից մնացած գյուղ է: Իսկ գանձախույզները, որոնք տեղյակ են գյուղում ստորգետնյա անցումների առկայության մասին, այստեղ մշտապես ապօրինի պեղումներ են կատարում»,- գրում է թուրքական պարբերականը: