Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 20-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում. կա վիրավոր.
Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Ահարոն Ավոյանը՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26 կմ հատվածում, իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ջրատարում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ քրեական հետախզության բաժանմունքի օպերլիազոր Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ: