Պուտինը կատակել է Լավրովի «ռազմատենչության» վերաբերյալ
Ռուսաստանի ԱԳՆ -ն ակտիվ հարձակողական դիրք է գրավում, ներքին դիվանագիտական ծառայության ներուժը գործում է շատ պրագմատիկ կերպով՝ հենց Ռուսաստանի ազգային շահերից ելնելով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեծ գաղտնիք չի լինի, որ մեր դիվանագիտական գերատեսչությունը շատ ակտիվ, հարձակողական դիրք է զբաղեցնում: Երբեմն նույնիսկ ստիպված եմ (Սերգեյ Լավրովին) հիշեցնել, որ նա ոչ թե պաշտպանության նախարար է, այլ արտաքին գործերի», – ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մեր դիվանագիտական ծառայության հսկայական մասնագիտական ներուժն, անշուշտ, իրացվում է այսօր, և այն, անշուշտ, գործում է շատ պրագմատիկ կերպով՝ հենց երկրի ազգային շահերից ելնելով», – հավելել է նախագահը: