Թրամփը հայտարարել է Աֆղանստան ռուսական բանակի վերադարձի հնարավորության մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակը պետք է պատրաստ լինի այն բանին, որ կրկին ստիպված կլինի վերադառնալ Աֆղանստան:
Համապատասխան հայտարարությունը նա արել է ԱՄՆ Ալաբամա նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ:
«Մենք պետք է հետ գնանք: Մենք պետք է վերադառնանք, երբ պահը հարմար լինի», – մեջբերել է նրան ՏԱՍՍ -ը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախկին ղեկավարն ասել է, որ ռուսական կողմը, ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, իբր «նորից է մտնում» Աֆղանստան:
«Ես լսեցի, որ նրանք այժմ վերադառնում են», – հայտարարել է նա:
Եվրոպական հետազոտությունների ИМЭМО РАН կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն RT- ին տված հարցազրույցում մեկնաբանել է Թրամպի վերոհիշյալ հայտարարությունը: Ըստ նրա՝ Թրամփն ընտրել է իրավիճակը Աֆղանստանում «որպես ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ առճակատման ձև»: Ըստ փորձագետի՝ նման հայտարարությունների օգնությամբ Թրամփը փորձում է իջեցնել Բայդենի վարկանիշը և բարելավել Հանրապետական կուսակցության դիրքերը:
«Սա գործիք է հանրապետականների և դեմոկրատների միջև պայքարի համար: Միացյալ Նահանգները շատ ցավալիորեն են տանում ամերիկյան պարտությունները, և շատերը համեմատում են ամերիկացիների փախուստը Աֆղանստանից Վիետնամից փախուստի հետ, ինչը ցավալիորեն է տան ամերիկյան էլիտան», – ընդգծել է փորձագետը: