Մենք չենք ցանկանում, որ Աֆղանստանից փախստականների անվան տակ մեզ մոտ գրոհայիններ հայտնվեն. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրավիճակն Աֆղանստանում անմիջական կապ ունի Ռուսաստանի անվտանգության հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նաեւ նշել է. «Այդ սարսափները, որոնք այժմ Աֆղանստանում են, ոչ այնքան վաղուց եղել են մեզ մոտ, եւ մենք չենք ցանկանում այդ վերադարձը, եւ նման տարրեր մեզ պետք չեն»:
«Մենք չենք ցանկանում, որ Աֆղանստանից փախստականների անվան տակ մեզ մոտ գրոհայիններ հայտնվեն», - ընդգծել է Պուտինը: