Նոյերն ապաքինվել է վնասվածքից․ հնարավոր է՝ նա կմասնակցի Բավարիայի առաջիկա հանդիպմանը
«Բավարիայի» դարպասապահ և ավագ Մանուել Նոյերն ապաքինվել է կոճի վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, կկարողանա օգնել թիմին Բունդեսլիգայի 2-րդ տուրի «Քյոլնի» դեմ կայանալիք խաղում:
Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի խաղից հետո Նոյերի մոտ ախտորոշվել է կոճի վնասվածք:
Դարպասապահն արդեն վերսկսել է մարզումները և իրեն լավ է զգում, հայտնում է Sport1-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը Twitter-ում: