Տոտենհեմը համաձայնեցրել է պայմանագիրը սենեգալցի կիսապաշտպանի հետ
«Մեցի» կիսապաշտպան Պապ Մատար Սարրը համաձայնության է եկել «Տոտենհեմի» հետ վեց տարվա պայմանագրի շուրջ, հայտնում է GFFN-ը:
Ընդ որում, ակումբները դեռ չեն պայմանավորվել միմյանց հետ 18-ամյա սենեգալցու տրանսֆերի գումարի վերաբերյալ:
«Տոտենհեմը» հույս ունի, որ իրենց կհաջողվի փակել գործարքը՝ տրանսֆերի համար վճարելով 10 միլիոն եվրո և սահմանելով 5 միլիոն եվրո բոնուսային վճարումներ: Ֆրանսիական ակումբն ակնկալում է ավելացնել վճարումները մինչև 20 միլիոն եվրոյի չափով:
Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, Մատար Սարրը 2021/22 մրցաշրջանում վարձավճարով կշարունակի հանդես գալ «Մեցում»: