Քաթարի էմիրը համաձայնել է վաճառել Մբապեի տրանսֆերը
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:
Խոսե Լուիս Պիզարոյի խոսքերով՝ Քաթարի էմիրը, ով փարիզեցիների սեփականատերն է, թույլատրել է վաճառել Մբապեին, սակայն «սերուցքայիններից» խնդրել է չափազանց մեծ առաջարկ։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը Մադրիդի «Ռեալից» պահանջել է 150 միլիոն եվրո, ինչպես նաև երկու ֆուտբոլիստ (Կազեմիրո և Մենդի):
Արքայական ակումբին չեն բավարարում նման պայմանները, քանի որ նրանք մտադիր չեն բաժանվել իրենց խաղացողներից: