Կայրաթը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում
«Ռուբինի» և «Ռոստովի» նախկին գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևը կգլխավորի «Կայրաթը», հայտնում է MatchTV-ն: Սպասվում է, որ այդ մասին կհայտարարվի մոտ օրերս:
Ենթադրվում է, որ Դմիտրի Կիրիչենկոն կդառնա Բերդիևի օգնականը: Նրանք նախկինում միասին աշխատում էին Ռոստովում: Հաղորդվում է, որ Կիրիչենկոն արդեն ժամանել է Ալմա-Աթա:
Այս տարվա մայիսից Բերդիևը աշխատում էր «Կայրաթում»՝ որպես վերահսկիչ խորհրդի նախագահի խորհրդական:
«Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, այս պահին Ղազախստանի առաջնությունում զբաղեցնում է երրորդ տեղը ՝ առաջատար «Տոբոլից» հետ մնալով 5 միավորով: