Բեքհեմը բանակցություններ է վարում Մեսսիի հետ՝ MLS-ում կարիերան շարունակելու վերաբերյալ
MLS-ի «Ինտեր Մայամին» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է, որ արգենտինացին թիմում հանդես գա կարիերան ավարտելուց առաջ: Նշվում է, որ Բեքհեմն արդեն բանակցություններ է վարել Լիոնելի հետ:
Հարձակվողը կարող է «Ինտեր» տեղափոխվել 2023 թվականին, երբ ավարտվի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
Հիշեցնենք, որ այս ամառ Մեսսին ՊՍԺ-ի հետ կնքեց երկամյա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակով: