Քրոջ հետքերով. Քորթնի Քարդաշյանը հղիության մասին լուրերի առիթ է տվել
Նախօրերին լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Իսկ այժմ լուրեր են պտտվում, որ եւս մեկ անգամ մայր է դառնալու նաեւ Քորթնի Քարդաշյանը։
Աստղն այժմ Մեքսիկայում հանգստանում է ընտրյալի՝ Թրեւիս Սքոթի հետ, որտեղից ջերմ լուսանկարներ է հրապարակում սիրելիի գրկում։ Սակայն ուշադիր երկրպագուները նկատել են, որ Քարդաշյանի կազմվածքը «կլորիկացել» է, ինչը հետեւորդներին առիթ է տվել ենթադրելու, որ նա հղի է։ «Քորթը հղի է», «Թրեւիսը պատրաստ է հայր դառնալ՝ իր Քորթնիի հետ լինելու համար։ Ամեն ինչ հնարավոր է»,- մեկնաբանություններում գրել են նրանք։
Ավելին, Քորթնի Քարդաշյանը վերջերս լուսանկար էր հրապարակել, որում ստանում է մանկական «Buy Buy Baby» մանկական ապրանքների խանութի պատվերը։ «Առանձնահուկ առաքում»,- գրել է նա։
Բացի այդ՝ Քորթնին վերջերս հրապարակում է արել Ինստագրամում՝ հայտարարելով, որ քաշ է հավաքում «ոչ ուտելիքի պատճառով»։ Նա սկսել է ավելի հաճախ ազատ հագուստ կրել, դադարել է միս ու ձուկ ուտել եւ հրաժարվել է ալկոհոլից, նշում է The Sun-ը։
Ի դեպ, Քորթնի Քարդաշյանը երեք երեխա ունի, որոնք լույս աշխարհ են եկել Սքոթ Դիսիկի հետ հարաբերությունների ընթացքում՝ 11-ամյա Մեյսոնը, 8-ամյա Պենելոպան եւ 6-ամյա Ռեյնը։
Աղբյուրը՝ Peopletalk