Ղազախստանի գավաթ․ Աստանան չկարողացավ հաղթել մրցակցին․ Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Ֆուտբոլի Ղազախստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում «Աստանան» ու «Կասպիյը» ոչ-ոքի խաղացին։ Հանդիպումը կայացավ Նուր-Սուլթանում և ավարտվեց 3:3 հաշվով:
Առաջին խաղակեսում «Աստանան» 2-0 հաշվով առավելություն ուներ։ Արդեն չորրորդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի բելառուս կիսապաշտպան Մաքս Էբոնգը՝ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո:
Սակայն հյուրերը կարողացան ի վերջո ոչ-ոքի կորզել այս խաղում․ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։