Մակրոնից պահանջել են ապաստան տրամադրել աֆղանցի կանանց
Ֆրանսիայի հասարակական գործիչները միջնորդագիր են ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ պահանջելով ապաստան տրամադրել բոլոր ցանկացող աֆղանցի կանանց, հայտնում է AFP-ն:
Սա օգոստոսին Ֆրանսիայի առաջնորդին ուղարկված առաջին միջնորդագիրը չէ: Համացանցում հրապարակվելով՝ այն մեկ օրում արդեն 1,5 հազար ստորագրություն է հավաքել, մասնավորապես՝ դրան արձագանքել են կին գրողներ եւ կինոգործիչներ, մի շարք կին քաղաքական գործիչներ: Օգոստոսի 15-ին շրջանառության մեջ դրված առաջին միջնորդագիրը ստացել էր 85 000 ֆրանսուհիների եւ ֆրանսիացիների աջակցությունը։
Նոր միջնորդագրում նշվում է, որ նախագահ Մակրոնը պետք է «առանց որեւէ նախապայմանի» ապաստան տա աֆղանցի կանանց, ովքեր «բռնաբարության, նվաստացման կամ սպանության ծայրահեղ մեծ վտանգի տակ են»: