«Ես ինձ համար հստակ եմ բնորոշել՝ պետք է բարության հետք թողնեմ». Լիլիթ Բասյան
Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր հոլովակ է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը միջին երկարության զգեստ է կրում։ Լիլիթը հավաքել է մազերը, փոքրիկ պայուսակ ընտրել։ «Մենք ամեն օր այդ կյանքն ապրում ենք որոշակի առաքելությամը։ Յուրաքանչյուրս ստեղծված ենք՝ այս աշխարհ ինչ-որ բան բերելու։ Մեզանից յուրաքանչյուրն իր կոչումն ունի։ Եվ միայն մենք ենք որոշում, թե ինչ թողնել մեզանից հետո այս կյանքում։ Ես ինձ համար հստակ եմ բնորոշել՝ ես պետք է բարության հետք թողնեմ»,- գրել է նա։
Ավելի վաղ Լիլիթը ջերմ շնորհավորել էր որդու՝ Ալեքսի ծննդյան օրը. «Մայրիկի կյանք, ծնունդդ շնորհավոր։ Որդիս, ես չեմ դադարում շնորհակալություն հայտնել քեզ, որ ինձ ես ընտրել, որպես քո մայր։ Յուրաքանչյուր ծնող սիրում է իր երեխային, բայց իմ սերը հիվանդագին է, այդպես եմ ես այն անվանում:
Դու իմ օդն ես, իմ կյանքն ես։ Որդիս, շնորհակալություն այս 7 տարիների համար, քանի որ ես դարձա մայր: Հարստություն է քեզ ունենալը։ Առողջ ու երջանիկ եղիր։ Ես ուզում եմ, որ դու միշտ հաջողակ լինես կյանքում, ես ուզում եմ, որ դու երբեք տխուր չլինես։ Ալեքս, սիրում եմ քեզ. Հիշիր, ես քո բերդն եմ, ես քո ընկերն եմ, դու միշտ լավագույնն ես ինձ համար»:
View this post on Instagram