Մերկելն ասել է, թե ով է լինելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության հաջորդ կանցլերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ խորապես վստահ է, որ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ղեկավար Արմին Լաշետը կփոխարինի իրեն խորհրդարանական ընտրություններից հետո, հաղորդում է AFP-ն:
«Նրա համար միշտ էլ կարեւոր է եղել մարդկանց անձնական եւ անքակտելի արժանապատվության առաջնահերթությունը»,- ընդգծել է Մերկելը Բեռլինում ՔԴՄ նախընտրական միջոցառման ժամանակ: Նա նաեւ հավելել է, որ «խորապես համոզված է», որ «հենց նման մոտեցմամբ նա կծառայի գերմանացիներին որպես կանցլեր»:
Անգելա Մերկելը շարունակում է պնդել, որ չի մասնակցի նախընտրական քարոզարշավին 16 տարի իշխանությունում լինելուց հետո: