Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին նկատել են ժամադրության ընթացքում
Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը վերջին շրջանում ամենաքննարկված լուրերից էր։
Ասղտերին միասին են նկատել Մալիբուի շրջաններից մեկում։ Զույգի մեքենան կայանված էր «Nobu Royakan» հյուրանոցի շրջակայքում։ Նախկին ամուսինները հանդիպման համար ընտրել էր Քարդաշյանի սիրելի ռեստորանը՝ «Nobu»-ն։
Սակայն աղբյուրները հայտնում են, որ զույգի հանդիպումները կապված են երեխաների դաստիարակության հետ, հանուն որոնց նրանք լավ հարաբերություններ են պահպանում, գրում է ET-ն։ «Թեեւ նրանք ամուսնալուծվում են, նախկինի նման ժամանակ են անցկացնում առանձին կամ երեխաների հետ։ Քանյեն հիմնականում Լոս Անջելեսում չի ապրում, բայց երբ քաղաքում է, նրանց համար ամենակարեւորը հանդիպելն է»,- հայտնել է ինսայդերը։
«Վերջին շրջանում երեխաները Քիմի մոտ էին, քանի որ Քանյեն աշխատում էր սկավառակի վրա։ Սակայն զույգի մոտ համատեղ դաստիարակությունը լավ է ստացվում»,- հավելել է նա։