«Գայլախտ, երիկամի փոխպատվաստում, քիմիոթերապիա». նոր հարցազրույցում Սելենա Գոմեսը պատմել է առողջական խնդիրների մասին
29-ամյա Սելենա Գոմեսը դարձել է ամերիկյան «Elle» ամսագրի նոր թողարկման հերոսուհին, որը նվիրված է լատինոամերիկյան մշակույթին։ Երգչուհին ու դերասանուհին շապիկին պատկերված է Chanel-ի հագուստով, որն ամբողջացրել են Cartier-ի զարդերն ու Giuseppe Zanotti-ի կոշիկը։ Սելենան նաեւ հարցազրույց է տվել պարբերականին, որի ընթացքում պատմել է իր ծրագրերի, առողջության եւ խոցելիության զգացման մասին։
Գոմեսի համար վերջին տարիներն առողջական խնդիրների պատճառով բարդ են եղել։ Նա ամսագրի հետ զրույցում անկեղծորեն պատմել է ապրումների մասին։ Այսպես, երգչուհին հիշել է, թե ինչպես է 2014թ․-ին դիմել հոգեբանական օգնություն ստանալու, երբ իր մոտ գայլախտ են ախտորոշել։ Շատերն այդ ժամանակ ենթադրել են, թե երգչուհին տոքսիկացիայի դեմ վերականգնողական կուրս է ստացել։ «Ես նույնիսկ չգիտեմ, թե իրականում ինչ էին նրանք մտածում իմ մսին՝ թմրանյութեր, ալկոհոլ, երեկույթներ։ Հաղորդագրությունների երանգն այնքան զզվելի էր»,- հիշել է Սելենան։
2018թ․-ին Գոմեսի մոտ երկբեւեռ խանգարում է ախտորոշվել։ «Երբ իմացա այդ մասին, զգացի, թե ինչպես ծանրությունն ընկավ ուսերից։ Ես կարողացա խորը շունչ քաշել ու ասել․ «Լավ, դա շատ բան է բացատրում»»,- ասել է Գոմեսը։
Գոմեսը նաեւ նշել է, որ այսօր իր կյանքում մեծ նշանակություն է ունի բարեգործությունը։ Այլ մարդկանց օգնելը շատ հարցրում է նրան օգնել հաղթահարել սեփական հոգեբանական խնդիրները։
«Գայլախտ, երիկամի փոխպատվաստում, քիմիոթերապիա, հոգեբանական խնդիրներ, խոցելիություն հանրության առաջ․ անկեղծ ասած՝ այս ամենը պետք է կոտրեր ինձ։ Յուրքանչյուր անգամ, երբ ես անցնում էի ինչ-որ բանի միջով, մտածում էի․ «Էլ ի՞նչ է սպասվում։ Էլ ինչի՞ հետ եմ ստիպված լինելու գործ ունենալ»։ Ես այդ ժամանակ ես ասացի ինձ․ «Դու կօգնես մարդկանց։ Դա, իսկապես այն է, ինչ աջակցել է ինձ»»,- ասել է Սելենան։