Իրանի նախագահ. Ժամանակն է օգտագործել գոյություն ունեցող ամբողջ ներուժը
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ այժմ ժամանակն է օգտագործել գոյություն ունեցող հնարավորությունները դեպի հզոր Իրան ճանապարհ հարթելու համար, հաղորդում է IRNA-ն:
«Ժամանակն է օգտագործել գոյություն ունեցող ներուժը՝ դեպի հզոր Իրան ճանապարհ հարթելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջարկվող նախարարների ծրագրերը հիմնված են հինգ գաղափարների վրա՝ հեղափոխության երկրորդ փուլ, մշակույթի իսլամա-իրանական վերելք, մարդկանց կյանքի պայմանների բարելավում եւ ազգային շահերից բխող արտաքին քաղաքականության կատարելագործում:
Նախագահ Ռաիսին նաեւ ասել է, որ «կառավարության ծրագրերն ուղղված են հումքի արտահանումից արդյունաբերական արտադրանքի արտադրության մոտեցմանն անցմանը, նավթի վաճառքի միջոցով երկրի կառավարումից դեպի աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, հարստության եւ կայուն եկամտի ստեղծմանը եւ ավանդական բյուջետավորումից անցմանը դեպի խելացի եւ օպերատիվ ցուցանիշների վրա հիմնված բյուջետավորում»:
Ռաիսին նաեւ նշել է, որ ներկայիս կառավարության առաջին առաջնահերթությունը համավարակի դեմ պայքարը, առողջության բարելավումը եւ բնակչության պատվաստումների արագացումն է:
Իրանի համար երկրորդ առաջնահերթությունը տնտեսական կայունությունն է, ասել է նախագահը: