Սիրավեպ Անջելինա Ջոլիի՞ հետ. The Weeknd-ը ռեկորդային գնով գործարք է կատարել
Կանադացի երգիչ The Weeknd-ը (իսկական անունը՝ Էյբել Թեսֆայե), որին ավելի վաղ կասկածում էին հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ սիրավեպ ունենալու համար, Լոս Անջելեսում բնակարան է գնել։ Նա անշարժ գույքի դիմաց 2021թ․-ին քաղաքի համար ռեկորդային գումար է վճարել՝ 70 միլիոն դոլար, հայտնում է The Wall Street Journal-ը։
Առանձնատունտը գտնվում է Բել-Էյր հեղինակավոր շրջանում։ Մինչ այդ այն պատկանում էր Նիդերլանդներից դերասան եւ ձեռնարկատեր Ռեյն Ուրլեմանսին ու նրա կնոջը՝ Դանիելին։ Նրանք ի սկզբանե չէին ծրագրում վաճառել տունը, սակայն նրանց հետ կապ են հաստատել «Beverly Hills Estates»-ի անշարժ գույքի գործակալները՝ հայտնելով, որ The Weeknd-ը բնակարան է որոնում․ Ուրլեմանսի տունն ամբողջությամբ համապատասխանում էր The Weeknd-ի ցանկություններին։ Արդյունքում ամուսինները համաձայնել են կատարել գործարքը։
Ավելի քան երեք հազար քառակուսի մետր մակերեսով առանձնատունը գտնվում է մոտ մեկ հեկտար հողամասի վրա։ Տանը ինը ննջասենյակ կա, խոհանոց, ընդարձակ հյուրասենյակ, կինոթատրոն, SPA հատված, մարզասրահ եւ երաժշտական ստուդիա։ Երգչի տրամադրության տակ են նաեւ երկու լողավազան, պաշտշգամբ եւ արհեստական լճակ։
The Weeknd-ի եւ Անջելինա Ջոլիի ենթադրյալ սիրավեպի մասին հաղորդվում էր 2021թ․-ի հուլիսին։ Հայտնիներին միասին էին նկատել Լոս Անջելեսում փակ միջոցառման ընթացքում, իսկ մինչ այդ նրանց տեսել էին ռեստորանում։ Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանուհին երգչի հետ հանդիպել է Նյու Յորք կատարած ընտանեկան ուղեւորության ընթացքում։