Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 հազար դեպք
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 21 հազարով՝ հասնելով 6.726.523-ի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 797 դեպք: Այս պատճառով երկրում մահացել է 175.282 մարդ:
Կորոնավիրուսով վարակումից հետո բուժվածների թիվն ավելացել է օրական 20.647-ով՝ հասնելով 6.004.052-ի: