Ջանլուիջի Դոնարումայի ավագ եղբայրը հեռացել է «Միլանից»
Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ավագ եղբայրը հեռացել է իտալական «Միլանից»։ 31-ամյա Անտոնիո Դոնարուման տեղափոխվել է իտալական «Պադովա»։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նա «Միլանում» էր հանդես գալիս 2017 թվականից, սակայն չորս մրցաշրջանում անցկացրել է երեք հանդիպում՝ բաց թողնելով նույնքան գոլ։
«Պադովան» հանդես է գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում։
Ջանլուիջի Դոնարուման այս ամռանն էր «Միլանից» տեղափոխվել ՊՍԺ։