«Տոտենհեմը» մոտ է Վրաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպանին գնելուն
Լոնդոնի «Տոտենհեմը» մոտ է Կազանի «Ռուբինի» 20-ամյա վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային ձեռք բերելուն, հաղորդում է Sports.ru-ն։ Բանակցությունները մոտ են ավարտին։ Գործարքը սպասվում է առաջիկա օրերին։ Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Ռուբինի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։
Կվարացխելիան չի ընդգրկվել «Ռուբինի» հայտացուցակում Ռուսաստանի առաջնության մրցաշրջանի համար։
Անցած մրցաշրջանում նա «Ռուբինի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Վրաստանի հավաքականում Կվարացխելիան անցկացրել է 8 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։