«Մինուս 15 տարի». կտրուկ նիհարած Լարիսա Դոլինան հիացրել է հետևորդներին
65-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան Սոչի է մեկնել՝ մասնակցելու «Նոր ալիք 2021» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին։ Լարիսա Ալեքսանդրովնան հասցնում է նաեւ արեւայրույք ընդունել լողափին, զբոսնել քաղաքում ու հանգստանալ։
Դոլինան հանդուգն կերպար է ընտրել ու զարմացրել հետեւորդներին։ Նա կարճ շորտ ու վերնաշապիկ է ընտրել, դրանք համադրել նման երանգի բաւձրակրունկների հետ։ Դոլինան կերպարն ամբողջացրել է նույն երանգի պայուսակով, արեւային ակնոցով, խոշոր թեւնոցներով։ Ռուսաստանի ժողովրդական արտիստը վերջին շրջանում կտրուկ նիհարել է եւ հաճույքով ցուցադրում է կազմվածքը։
«Ընկերներ, Սոչիում եղանակը կտրուկ փչացել է։ Տեղատարափ անձրեւ, ալիքները շատ ուժեղ են, բայց չէ որ ամառ է։ Միեւնույն է, լավ է։ Բալետի հետ փորձի եմ գնում վաղ համերգին ընդառաջ։ Հույս ունեմ հիշել բոլոր պա-երը, իսկ գլխավորը՝ դրանք չմոռանալ համերգի ընթացքում։ Շատ եմ հուզվում։ Սպասում եմ ձեր աջակցությանը»,- նշել է Դոլինան։
Էստրադային եւ ջազայաին հայտնի երգչուհու երկրպագուներն արձագանքել են նրա կոչին։ Նրանք ոչ միայն ջերմ խոսքեր են ուղղել երգչուհուն, այլեւ հիացել նրա արտաքինով։ «Լարիսա Ալեքսանդրովնա, ինչպես միշտ, ձեզ մոտ ամենաբարձր մակարդակում կինի», «Գեղեցկուհի, երիտասարդ տարիքից սիրում եմ ձեզ», «Աղջիկ, ձեզ ամուսին հարկավոր չէ՞։ Մինուս 15 տարի, դրանք անցյալում եք թողել», «Թագուհի, լուսանկարում 40 տարեկանից մեծ չեք երեւում»,- գրել են արտիստի հետեւորդները։