Սպասված հանդիպումը սիրված վայրում. ‹‹Նարեկացի›› արվեստի միությունում տեղի ունեցավ Սոֆա Սարգսյանի՝ ‹‹Ավետյաց արշալույսներ›› գրքի շնորհանդեսը
Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական,մասնագիտությամբ իրավաբան Սոֆա Սարգսյանը:
Սոֆա Սարգսյանը ստեղծագործել է վաղ տարիքից, տպագրվել մարզային թերթերում:
Խոսենք մի շատ հետաքրքիր միջոցառման մասին,որը տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 20-ին հայ մշակութասեր ու ընթերցասեր սիրված օջախներից մեկում՝ «Նարեկացի» արվեստի միությունում: Այստեղ էին հավաքվել տարբեր մասնագիտությունների ու սերունդների ներկայացուցիչներ՝ մասնակցելու Սոֆյա Սարգսյանի ‹‹Ավետյաց արշալույսներ›› գրքի շնորհանդեսին,ինչպես նաև ծանոթանալու սիրված մտավորականի ու նրա առաջին հրատարակության հետ: Մի քանի խոսքով գրքի մասին: Գիրքը բարի կամքի ու արժանապատիվ ապրելու մասին է, որը ընթերցողին տանում է դեպի մեծ կյանք՝ հայրենասիրական, լավատեսական ու մարդկային:Գրքի տպագրությանն աջակցել է նրա որդին՝Գոռ Սարգսյանն,ով ներկայումս բնակվում է արտերկրում:
Միջոցառման մեկնարկն ազդարարվեց տերունական աղոթքով,որն իրականացրեց Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ,Տեր Եղիշե Նուրիջանյանը: Այնուհետև բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում նահատակ հերոսների հիշատակը: Շնորհանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության ծրագրերի համակարգող Ժասմինա Մխիթարյանը: Ներկայացնելով հյուրին նա շնորհավորեց գրքի հրատարակության առիթով նշեց,որ սիրված մշակութային միությունը մշտապես պատրաստ է ներկայացնել նրա նոր հրատարակություններն՝ընթերցողներին ծանոթացնելով մեր նորագույն գրականության հետ:
Միջոցառումը վարում, ինչպես նաև հանդիսատեսին անմոռանալի ու հիշարժան երեկո պարգևեց,բանաստեղծուհի, արձակագիր,Լենա Հարությունյանը:Սիրված մտավորականն այնպես գեղեցիկ ու նրբաճաշակ ներկայացրեց գիրքն ու հեղինակին,կարծես բոլորին տեղափոխեր Սոֆա Սարգսյանի ստեղծագործական աշխարհ:
Սիրված մտավորականին երգերով,ասմունքով ողջունեցին սիրված արվեստագետներ՝ երգչոհիներ Նարե Ավագյանը, Մարինա Սարգսյանը,երգիչ Գոռ Ղազարյանը,երաժիշտ-կատարողներ Տիգրան ու Վարդան Թադևոսյանները, դաշնակարուհի Սոնա Աղաջանյանը, գեղեցիկ ասմունքով հանդես եկան դերասանուհի Լաուրա Ավագյանը, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու դպիր Արտուշ Ավագյանը:
Սիրված մտավորականին ուղղված իրենց սրտի խոսքերն ուղղեցին,ինչպես նաև գրքի մասին ու բանաստեղծություններից ընթերցեցին Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Տիգրան Սիմյանն,ով նշեց,որ նրա ստեղծագործությունները նման են աղոթքների, որոնցից կարելի է առանձնացնել պատվիրաններ ու խրատներ, ինչպես նաև երկար տարիների գործընկեր, նվիրված ու բարի ընկեր և բարի ընկեր Գոհար Փոլադյանը, մասնագիտությամբ բժշկուհի Հռիփսիմե Թորոսյանը:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակը՝ Սոֆա Սարգսյանը:
Նա իր շնորհակալական ու երախտիքի խոսքերն ուղղեց միջոցառման կազմակերպիչներին ու աջակիցներին, ինչպես նաև գրքի հրատարակիչներին և հանդիսատեսին՝ հույս հայտնելով,որ մոտ ապագայում հանդես կգա իր նորանոր աշխատություններով:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի