ԱՄՆ-ը 5 մլն դոլար վարձավճար է առաջարկել Գվինեա Բիսաուի նախկին զորապետի մասին տեղեկության համար
Միացյալ Նահանգները 5 մլն դոլարի վարձավճար է առաջարկել Գվինեա Բիսաուի նախկին զորապետ Անտոնիո Ինջայի մասին տեղեկության համար։
Ինջայը գլխավորել է 2012թ. հեղաշրջումը երկրում։ ԱՄՆ իշխանությունները նրան 2013թ. կոկաինի ապօրինի շրջանառության եւ կոլումբիացի ապստամբներին զենքի վաճառքի նպատակով դավադրության մեղադրանք են ներկայացրել։
ԱՄՆ պետդեպարտամենտը նշել է, որ Ինջայը համարվում էր «ամենաազդեցիկ դեմքերից» մեկը, որոնք օգտագործում էին ապօրինի եկամուտները կաշառքի եւ օտարերկրյա կառավարությունների ապակայունացման, ամբողջ տարածաշրջանում օրենքի գերակայությունը խափանելու համար»։
«Ինջայը գլխավորում էր հանցավոր կազմակերպությունը […]՝ անգամ լինելով Գվինեա Բիսաուի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը»,- ասվում է հայտարարությունում։