Առաջին ոսկե մեդալը` բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ է տոնել ու ոսկե մեդալակիր դարձել Շիրակի մարզը ներկայացնող 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը։
Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը։