ԱՊԼ-ի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկուն կշարունակի խաղալ Սիթիի կազմում
«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ ակումբի սան Լիամ Դելապի հետ նոր պայմանագիր է կնքել:
18-ամյա անգլիացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թ.:
ԱՊԼ-ի երիտասարդական նախորդ առաջնությունում անցկացրած 20 խաղում Դելապը դարձել է 24 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ՝ այդկերպ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու:
Նախորդ մրցաշրջանում Դելապը խաղացել է նաև «Սիթիի» գլխավոր թիմում: