Քիմը Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատասխանում 3-ամյա դստեր զվարճալի հարցերին
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել կրտսեր դստեր՝ Չիկագոյի հետ իր ժամանցից՝ ցուցադրեով, թե ինչ զվարճալի հարցեր է տալիս աղջնակը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 40-ամյա մայրիկը պատասխանում է 3-ամյա Չիկագոյի հարցերին, թե ինչու ինքը մատներ չունի ձեռքի այլ մասերում:
Քարդաշյանը դստերը ցույց է տալիս, թե ինչ կարող է անել մատներով, օրինակ՝ բռնել տիկնիկը: Ինչպես երևում է հրապարակված տեսանյութից, մայր ու աղջիկ ուրախ «քննարկումներ են անում», որից հետո աղջիկը, գրկելով իր տիկնիկին և ժպտալով, պտտվում է անկողնում և պատրաստվում քնելու:
Չիկագոյից բացի Քիմն ունի ևս երեք երեխա՝ դուստր Նորթը և որդիներ Սենթն ու Փսալմը, որոնց մասնակցությամբ նույնպես պարբերաբար հուզիչ և զվարճալի տեսանյութեր է հրապարակում: