Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և Ջեյսոն Սթեթհեմը սպասում են երկրորդ երեխային
34-ամյա մոդել Ռոզի Հանթինգոն-Ուայթլին շուտով երկրորդ անգամ մայր կդառնա։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամյան էջում արված հրապարակմամբ։ Դերասան Ջեյսոն Սթեթհեմի կինը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում նորաձեւ կերպարներում է․ մոդելը հաճախ է իր ոճային լուքերը ցուցադրում սոցիալական ցանցի հետեւորդներին։ Շարքը եզրափակում է լուսանկարը, որում երեւում է մոդելի կլորացած որովայնը։
«Երկրորդ փուլ»,- մեկնաբանություններում գրել է մոդելը, իսկ հետեւորդները սկսել են շնորհավորել աստղային զույգին։
Ի դեպ, Ռոզին եւ 54-ամյա Ջեյսոն Սթեթհեմը մեծացնում են որդուն՝ Ջեքին, որը լույս աշխարհ է եկել 2017թ․-ի հունիսի 24-ին։
Ռոզին եւ Ջեյսոնը միասին են տաս տարուց ավելի, սակայն առայժմ չեն շտապում օրինականացնել հարաբերությունները, թեեւ դերասանը մոդելին առաջարկություն է արել։ 2020թ․-ին Ռոզին խոստովանել է, որ ցանկանում է սիրելիից էլի երեխաներ ունենալ։